2015/09/27

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գորիսում

Սեպտեմբերի 18-ին և 19-ին Գորիսի հ 4 ավագ դպրոցում էինք՝ իրականացնելու «Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը:
Ինչպես մեր բլոգի, այնպես էլ դասընթացի նպատակն աշակերտներին դպրոցական ծրագրից տարբերվող, հետաքրքիր և գրավիչ ֆիզիկա ներկայացնելն էր:

Դասընթացներին ավագ դպրոցի մոտ 50 աշակերտներ էին ներկա, ովքեր սովորում էին բնագիտական կամ տնտեսագիտական դասարաններում:

Ծրագրի մասնակիցները

Առաջին օրը ներկայացրինք, թե ինչ կլիներ, եթե ֆիզիկան չլիներ, հետո ինտերակտիվ-համեմատական դասախոսություն եղավ, որի ժամանակ համեմատության մեջ դրվեցին ֆիզիկայում կիրառվող մեծությունները:

Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում ներկայացրինք ֆիզիկայի կապն այլ գիտությունների հետ և դրա կարևորությունը: Պատմեցինք ֆիզիկայի կիրառության մասին մոլեկուլային կենսաբանության և ճարտարապետության մեջ, այնուհետև ցուցադրեցինք և մեկնաբանեցինք մի շարք փորձեր, որոնց ներգրավված էին նաև աշակերտները: Փորձերի մի մասն օպտիկական երևույթների ինտերակտիվ ցուցադրություն էր, իսկ մյուս մասում ներկայացրինք այնպիսի փորձեր, որոնք կարելի է անել տանը` օգտագործելով ձեռքի տակ գտնվող իրերը:

Փորձեր՝ ձեռքի տակ գտնվեղ առարկաներով

Երեկոյան իրականացրինք դիտումներ աստղադիտակով, դիտեցինք Լուսինը և գիշերային երկնքի մի քանի պայծառ աստղեր:

Դիտումներ աստղադիտակով

Լուսինն՝ աստղադիտակով դիտելիս
Դասընթացների ժամանակ ակտիվություն ցուցաբերած աշակերտներ Արփի Գալստյանը, ով ներկայացրեց դպրոցի ռոբոտաշինության խմբակը և Անրի Բոլյանը, ով լուծեց և ճիշտ մեկնաբանեց առաջադրված փորձարարական խնդիրն, արժանացան խրախուսական մրցանակների։

Ծրագրի կազմակերպիչները և մասնակիցները

Ծրագիրն իրականացվել է "IREX" կազմակերպության  "Project Smile" փոքրիկ ծրագրի շրջանակներում: Մեզ աջակցել են նաև OSA (The Optical Society of America) ԵՊՀ ուսանողական մասնաճյուղը, «Բուկինիստ» գրախանութը և «Այլ քաղաք» գիտաֆանտաստիկ թերթը:



No comments:

Post a Comment